Ալեքսանդր Գրիսենկո
Ալեքսանդր Գրիսենկո | |
---|---|
1904 - 1969 | |
Ծննդավայր | Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Զորատեսակ | ռազմա-օդային ուժեր |
Կոչում | գնդապետ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Երկրորդ ճապոնա-չինական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Պարգևներ |
Ալեքսանդր Իվանովիչ Գրիսենկո (ռուս.՝ Александр Иванович Грисенко, 1904, Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1969, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային բանակի գնդապետ, Ռուսաստանի քաղաքացիական, Ճապոնա-չինական և Երկրորդ համաշխարհային պատերազմների մասնակից, օդաչու, որը կրկնել է Ալեքսեյ Մարեսևի քաջագործությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդր Գրիսենկոն ծնվել է 1904 թվականին Դոնի Ռոստովում՝ բանվորական ընտանիքում։ 1919 թվականին ընդունվել է բոլշևիկների կուսակցություն։ 1920 թվականին Գրիսենկոն ծառայության է գնացել ԲԳԿՀ-ում։ Մասնակցել է Քաղաքացիական պատերազմի մարտերին, որի ավարտից հետո զորացրվել է։ Վերադարձել է Դոնի Ռոստով, որտեղ դարձել է կոմերիտական ակտիվ գործիչ[1]։
1934 թվականին Գրիսենկոն կրկին զորակոչվել է բանակ։ Ավարտել է օդաչվական ուսումնարանը։ Մասնակցել է ճապոնա-չինական պատերազմի մարտերին, խփել է թշնամական չորս ինքնաթիռ, որի համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ 1941 թվականին Գրիսենկոն նշանակվել է 2-րդ կործանիչ ավիագնդի հրամանատար[1][2]։
1941 թվականի հունիսի 22-ից եղել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատում։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին։ 1942 թվականի օգոստոսի 8-ին օդային, մարտում Գրիսենկոյի ինքնաթիռը խփել են, իսկ օդաչուն ծանր վնասվածք է ստացել։ 1943 թվականի մայիսին Գրիսենկոն վերադարձել է ռազմաճակատ, թռչել է «Bell P-39 Airacobra» ինքնաթիռով՝ լինելով 2-րդ կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար, որը հետագայում վերահիմնադրվել էր 23-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի, իսկ հետո եղել է 16-րդ գվարդիական կործանիչ ավիադիվիզիայի հրամանատար։ Մինչև 1944 թվականի մարտը նա արդեն իրականացրել էր 60 մարտական թռիչք, մասնակցել էր 27 օդային մարտերի՝ անձամբ խփելով 4 թշնամական ինքնաթիռ[1]։
Պատերազմի ավարտից հետո Գրիսենկոն եղել է Խարկովի օդաչուների մարտական օդաչվական ուսումնարանի հրամանատար։ 1948 թվականի Աշխաբադի երկրաշարժի ժամանակ մնացել է ավերակների տակ և ստացած վնասվածքներից պատճառով ստիպված է եղել պաշտոնաթող լինել։ Ապրել է Դոնի Ռոստովում։ Մահացել է 1969 թվականին[1]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարմիր դրոշի շքանշան,
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան,
- «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ,
- Կարմիր Աստղի շքանշան և այլ մեդալներ[1]։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա անունով անվանված է Դոնի Ռոստովի փողոցների մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Грисенко Александр Иванович» (ռուսերեն). airaces.narod.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9
- ↑ Улица Грисенко (Ростов-на-Дону, Первомайский район)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Татаренко В., Бондаренко В. За облаками - солнце! - Ростов-на-Дону: Ростовское кн. изд., 1973.
- Анохин В.А. Быков М.Ю. Все истребительные авиаполки Сталина. Первая полная энциклопедия. — Научно-популярное. — Москва: Яуза-пресс, 2014. — С. 156. — 944 с. — ISBN 978-5-9955-0707-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1904 ծնունդներ
- 1969 մահեր
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Դոնի Ռոստով քաղաքում մահացածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- «Ստալինգրադի պաշտպանության համար» շքանշանի ասպետներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցներ